Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
336
Շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ., 18:32

Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են։