«Պոզները Քոչարյանի հետ արեց այն, ինչ մի անգամ բարեհաջող փորձարկել էր Սերժի վրա»․ Վարդ Սիմոնյան
![]() 306 Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 20:35 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծափահարություն Քոչարյանի PR թիմին, համաձայնեք՝ հեշտ գործ չէ կլիենտից կերտել միջին քյոխվայի իմիջ և միանգամայն տկլոր քաղաքական գիտակցություն արտահանել Օստանկինո՝ խայտառակ անելով միանգամից 250 մլն-անոց լսարանի առջև։ Եվ իզուր էր կլիենտը փորձում ռուսալեզությամբ ցրել Պոզների այն տպավորությունը, որի մասին մարդն առնվազն երկու անգամ ակնարկեց, թե գործ ունի ստախոսության կլասիկայի հետ։ Քոչարյանին ոչ միայն չէին նախապատրաստել լրագրության մեջ շուն կուլ տվող լրագրողի հետ արժանապատիվ զրույցին, այլև դավադրաբար «մոռացել» էին զգուշացնել, որ իր զրուցակիցը ռուս չէ, իր հայրենիքը Ռուսաստանը չէ, ավելին, հարյուրավոր հարցազրույցներում նա չի խորշել իր զզվանքը արտահայտել ռուսական կայսերական ցինիզմից։ Սովորաբար, պրոֆեսիոնալ մեկը հաղորդման կեսից մոռանում է վճարված փողի մասին և մասնագիտական թասիբը գետնում է նախնական ցանկացած պայմանավորվածություն։ Պոզները, չնայած տարիքից բխող ծերուկի մարազմատիկ վարքին, ամեն դեպքում՝ գերպրոֆեսիոնալ է և հենց առաջին հարցով ցույց տվեց, որ իր դեպքում «բյուջետը սյուժետ չէ»։ Եվ նա Քոչարյանի հետ արեց այն, ինչ մի անգամ բարեհաջող փորձարկել էր Սերժի վրա՝ իհարկե, ևս մի ազգային խայտառակության ակտ գրանցելով հայ ժողովրդի վրա։ Պոզները հաշված րոպեներում հաջողացրեց ցույց տալ իր զոհի բոլոր պակասությունները՝ ինքնիշխան երկրի առաջնորդական որևէ հատկանիշի բացակայությունը, այդ երկրի քաղաքակրթական կշռին անհաղորդ լինելը, քաղաքական վարքաբանության, արդիական մտածողության իսպառ բացակայությունը, որն ասես։ Չէ՛, Պոզները ձեզ մահացու է, դուք դուրս մի եկեք Անժելայի «Հայելու» միջից․․․»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
