Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար

Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար
948
Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 15:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է տեքստում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»: