«Համաձա՞յն եք, որ Մարտի 1-ի գործն այսքանով փլուզվեց»․ լրագրողը՝ մեղադրող դատախազին
![]() 279 Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 19:08 «Դատարանը միայն անդրադարձել է ներածական և եզրափակիչ մասին։ Այս պահին ես չեմ կարող ասել որևէ հղում կատարե՞լ է մեր առարկություններին՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ, թե ոչ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դատարանի կայացրած այսօրվա որոշմանը՝ հավելելով, որ դատական ակտին կարող են անդրադառնալ բացառապես այն ստանալուց և պատճառաբանություններին ծանոթանալուց հետո։ Հարցին՝ Դուք համաձա՞յն եք, որ Մարտի 1-ի գործն այսքանով փլուզվեց, դատախազը պատասխանեց․ «Ձեր հարցն այս գործի հետ կապված, կոնկրետ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մեղադրանքների մասով մեր դիրքորոշումն արտահայտել ենք։ Արտահայտել ենք, որ ՍԴ-ի կողմից կայացրած որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե՛ դատախազության՝ իրենց լիազորություններն իրականացնելու, և թե՛ նաև դատարանի կողմից հետագայում տուժողների իրավունքներն ապահովելու տեսանկյունից»։ Հիշեցնենք, որ այսօր դատարանը 300․1 հոդվածով դադարեցրեց քրեական հետապնդումը Ռ. Քոչարյանի, Ա. Գևորգյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի նկատմամբ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
