Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

#COVID_19 սպասարկող բուժկենտրոնի հիվանդասենյակի պատուհանից բուժառու է ցած նետվել

#COVID_19 սպասարկող բուժկենտրոնի հիվանդասենյակի պատուհանից բուժառու է ցած նետվել
664
Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 09:52

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Երևանում՝ COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել
են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար»: