«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրություններ տալ նախագահի անտրամաբանական գործողությունների համար». Էդգար Ղազարյան
![]() 275 Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 16:08 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ մեկը կարո՞ղ է բացատրություններ տալ Հանրապետության նախագահի անտրամաբանական գործողությունների համար։ 2021 թվականի ապրիլի 7-ին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Հանրապետության նախագահը հանրային ծառայող է, հետևաբար նա իր ցանկացած գործունեության համար հաշվետու է հանրության առջև։ Նրա բոլոր գործողությունները պետք է լինեն օրինականության և տրամաբանության շրջանակներում։ Որևէ մեկը կարո՞ղ է տրամաբանական բացատրություն գտնել այն իրողությունը մեկնաբանելու համար, որ Հանրապետության նախագահը հանդիպում է կոլեգիալ պետական մարմնի անդամներից մեկի հետ։ Հարց է առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել ԲԴԽ-ի 10 անդամներից մեկը, որի հետ հանդիպել է Հանրապետության նախագահը։ Ընդ որում՝ դրանից ընդամենը մեկ օր առաջ, նախագահը հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, որը, ի պաշտոնե, ինքն է իրավասու ներկայացնել ԲԴԽ-ն այլ մարմինների հետ փոխհարաբերություններում։ Տարօրինակ է հատկապես Գագիկ Ջհանգիրյանի հետ նախագահի քննարկման հարցը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պարզվում է, որ նրանք քննարկել են դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերող հարցեր։ Սա այն դեպքում, երբ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ո՛չ նախագահն է իրավասու զբաղվել դատաիրավական համակարգում բարեփոխումներով, ո՛չ Բարձագույն դատական խորհուրդը, առավել ևս դրա անդամներից մեկը։ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածով և «ՀՀ Դատական օրենսգրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, որտեղ բառ անգամ չկա դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին։ Նախագահի կայքի հաղորդագրություններից նկատելի է, որ ապրիլի 6-ից նախագահը մի շարք հանդիպումներ է ունենում մի շարք իրավաբանների և պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելով Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Նախագահը կարող է մասնագիտական հարցերի շուրջ խորհրդակցել մասնագետների և փորձագետների հետ, սակայն պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են և պարտավոր են գործել բացառապես իրենց իրավասությունների շրջանակներում։ Այն ինչ տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը պարագայում բացարձակ անտրամաբանական է և կասկածելի, իսկ նախադեպի իմաստով՝ վտանգավոր։ Իհարկե, Հանրապետության նախագահն արդեն սովորության է վերածել լուրջ և հանգիստ դեմքով ապօրինություններ գործելը, սակայն նա պետք է նկատի ունենա, որ ամեն ինչ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իսկ նա, իբրև հանրային պատասխանատու պաշտոնյա, պարտավոր է բացատրություններ տալ իր ցանկացած գործողությունների համար»։ |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
