«Ես երբեք չէի տեսել մեր ժողովրդին այդքան զգուշավոր». Հրանտ Բագրատյան
![]() 249 Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 23:00 ՀՀ նախկին վարչապետ, Փաշինյանի հրաժարականը պահանջող «17+» կուսակցությունների անդամ Հրանտ Բագրատյանը խոստովանել է, որ իրենց չի հաջողվել ՀՓՇ-ի հավաքներին ներգրավել շատ մարդկանց, որպեսզի վերջիններն իրենց առաջարկած օրակարգով շարժվեն: Այս մասին նա հայտնել է Հանրային հեռուստաընկերության եթերում: «Մենք տարբեր գնահատականներ ունենք՝ ինչու են մարդիկ զգուշանում, կամ չեն ցանկանում միանալ մեզ: Առաջինը՝ մենք մինչև վերջ միասնական չենք, նկատի ունեմ՝ «17»-ը. որոշ կուսակցություններ երբեմն ջանքեր չեն դնում, կամ հանկարծ կարող են օրակարգից շեղվել: Երկրորդը, տեսեք, օրինակ Գյումրիում մեր կուսակցությունն արեց հարցում, ինչքան ես եմ հասկանում այդ հարցման արդյունքներից՝ ծայրահեղ բացասական վերաբերմունք է դեպի իշխանությունը և ծայրահեղ վախ, որ կարող է պատերազմը կրկնվել ու նոր զոհեր լինեն: Ես երբեք չէի տեսել մեր ժողովրդին այդքան զգուշավոր...: Ժողովուրդն արթնանում է, նա դեռ պետք է ամրապնդվի. դու ուղղակի իրեն պետք է ցույց տաս, որ, այնուամենայնիվ, կփոխես Փաշինյանին, կհեռացնենք իշխանությունից, բայց նոր պատերազմ չի լինի: Առայժմ մեզ չի հաջողվում մարդկանց բացատրել, որ մենք չենք գալիս, որ նոր պատերազմ սկսենք»,- եթերի ընթացքում ասել է նախկին վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
