Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Վերջին շրջանում Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը խստացրել է երկիր մուտք գործող օտարերկրացիների կողմից ձեռք բերվող՝ COVID-19 ծածկող բժշկական ապահովագրության նկատմամբ պահանջները: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: Դրանք հետևյալն են. 1. Ապահովագրությունը պետք է արված լինի ուկրաինական ընկերության կամ Ուկրաինայում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա ընկերության կողմից: 2. Ապահովագրական պոլիսը պետք է ամբողջությամբ ծածկի օտարերկրացու՝ Ուկրաինայում մնալու ժամկետը (նրանք, ովքեր հետադարձ տոմս ունեն՝ առնվազն մինչև երկրից մեկնելու ժանկետը, իսկ նրանց համար, ով չունի հետադարձ տոմս՝ մինչև օրենքով սահմանված՝ երկրում մնալու առավելագույն օրինական ժամկետն, այսինքն 90 օրով): Նրանք, ում ապահովագրության ժամկետը պակաս է վերը նշված ժամկետներից, ստիպված կլինեն լրացուցիչ օրերի համար ձեռք բերել հավելյալ ապահովագրական պոլիս՝ սահմանակետում գործող ապահովագրական ընկերություններից: Սահմանային անցման կետերում ավելորդ քաշքշուկից խուսափելու համար հորդորում ենք ապահովագրության հարցը լուծել նախապես: Ապահովագրության պահանջը չի տարածվում Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների վրա: «Հիշեցնում ենք նաև, որ բոլոր ժամանողները (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների) պետք է ունենան սահմանը հատելուց առաջ ոչ շուտ, քան 72 ժամում ՊՇՌ եղանակով արված COVID-19-ի թեստի բացասական պատասխան պարունակող տեղեկանք/սերտիֆիկատ: Փաստաթուղթը չունեցողների մուտքը մերժվում է»,-նշվում է հայտարարության մեջ»:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
35517.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
35617.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
41416.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
41516.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
30316.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
29716.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
49814.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50114.11.2026, 10:42