«Պատերազմի օրերին Սերբիան Ադրբեջանին զե՞նք է մատակարարել, տեղեկություն ունե՞ք». Մելքումյանը` փոխնախարարին
![]() 244 Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 12:00 ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ««Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ համաձայնագրի՝ Սերբիան սակագնային պարտավորությունների առնչությամբ ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է շուկայի համակցված մուտքի ռեժիմ, հանումների ցանկեր, որոնք անհատական են ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության համար՝ գործող երկկողմ համաձայնագրերի համեմատ մուտքի պայմանների չվատթարացումը ապահովելու նպատակով: ՀՀ արտադրողները, ինչպես և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները, կստանան սերբական շուկա մուտքի որակյալ պայմաններ: Դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց. «Տեղեկատվություն ունե՞ք, որ պատերազմի ընթացքում Սերբիան Ադրբեջանին զենք է մատակարարել: Դա լուրջ բան է: Էլի վավերացնենք, բայց հասկանանք՝ դա մեզ ինչ է տալու»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
