«Ավարտում եմ աշխատանքս Արմեն Սարգսյանի հետ». Արշակ Կարապետյան
![]() 346 Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 12:04 «Երևան իմ սեր» հիմնադրամի նախկին տնօրեն Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս բազմաթիվ զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի «ԱՏՕՄ» նախագծի և «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ կապված։ Այդ պատճառով որոշեցի նորից ակտիվացնել ֆեյսբուքյան էջս և բոլոր հետաքրքրվողներին միանգամից պատասխանել․ «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել եմ դեռ 2020թ․ հոկտեմբերի 1-ին։ Այդ պատճառով իրավասու չեմ համարում ինձ մեկնաբանություններ տալ հիմնադրամի վերջին ամիսների գործունեության վերաբերյալ։ Նախքան «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարվելս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանից առաջարկություն եմ ստացել ղեկավարելու ԱՏՕՄ նախագիծը՝ առավել ևս, որ մասնակցել եմ «ԱՏՕՄ» հիմնադրամի գրանցմանը և նույնիսկ գրանցման փաստաթղթերում իրավաբանորեն նշված եմ եղել որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ցավոք սրտի, պատերազմը, դրան հաջորդած իրադրությունը և ՔՈՎԻԴ-ով վարակվելը հետաձգեց նախագծի՝ հայաստանյան գործունեության վերաբերյալ քննարկումները մինչև 2021թ․ գարուն։ Այս փուլում որոշեցի զբաղվել այլ գործունեությամբ, հետևաբար, ամենայն հարգանքով հանդերձ, նախընտրելի համարեցի հրաժարվել նաև այդ նախագծով համագործակցությունից։ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցել ենք և ունենք շատ լավ հարաբերություններ։ Շնորհակալ եմ ավելի քան տասը տարվա վստահության և համատեղ աշխատանքի համար։ Այս պահին դադարել են ընդամենն աշխատանքային հարաբերությունները և որևէ ինտրիգ, կոնֆլիկտ, սկանդալ, լարվածություն պետք չէ փնտրել։ Հետևաբար՝ էթիկապես ճիշտ չեմ համարում մեկնաբանություններ տալ վերոգրյալ հարցերի վերաբերյալ։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
