«Գիշերվա 2-ին տվյալ զորամասերը հրաժարվել են մասնակցել Շուշիի օպերացիային». Սամվել Բաբայան
![]() 654 Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 16:44 «Կար մարդ, որ հայտարարում էր, թե օպերացիա է արել պարոն Բաբայանը, պռավալ է տվել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պատերազմի օրերին իր հասցեին արված հայտարարություններին, ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ Լելե-Թեփե բարձունքի օպերացիայի հետ կապված քրգործը վարչական վարույթ է ընդունվել: «Կքննեն և այդ արտահայտվողին կհրավիրեն, երևի պատասխան տա: Այլևս չեմ թողնելու որևէ մեկն արտահայտվի և չներկայացնի ապացույցներ»,- ասաց Բաբայանը: Հարցին՝ որևէ օպերացիա նախաձեռնե՞լ եք պատերազմի ընթացքում, պատասխանեց. «Ես ամսի 5-6-ը նախաձեռնել եմ Շուշիի օպերացիան, որ չկարողանան անցնել Շուշի, բայց գիշերվա 2-ին տվյալ զորամասերը հրաժարվել են մասնակցել դրան՝ ինչ-ինչ պատճառներով: Դա էլ է վարույթում ներկայացված, վիդեոն էլ, թե ինչ խորհրդակցություն ենք անցկացրել, ովքեր են ներկա, ով է հրաժարվել և այլն»,- ասաց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ Շուշին գրավվել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ազատագրվել է հայերի կողմից։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
