Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը մահացել է
![]() 744 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 00:12 Ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ: Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն: Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն այսօր էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երևան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո: ![]() ![]() ![]() ![]() |
Չիկագոյում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
9314:35Կրետեում մոլեգնող հրդեհների պատճառով բնակիչները զանգվածաբար տարհանվում են (տեսանյութ)
19212:54Բալիի մոտ լաստանավի խորտակման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
14812:10Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել
24510:46Ողբերգական դեպք՝ Հաղթանակ թաղամասում. հրդեհից հետո տանը դիեր են հայտնաբերել
28208:4817-ամյա տղաները գնացել էին դիմավորելու զորացրված ընկերոջը. մանրամասներ՝ 3 կյանք խլած վթարից (տեսանյութ)
959Երեկ, 22:36Մոսկվայի կենտրոնում մեքենաներ են պայթել
401Երեկ, 18:28Սյունիքում դաժանաբար ծեծված պայմանագրային զինծառայողը մահացել է
512Երեկ, 16:00