«Որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չեմ մասնակցելու ընտրություններին». Գայանե Աբրահամյան
![]() 208 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 11:52 ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր տեղեկություններ, թե ես, այս կամ այն կուսակցության ցուցակով, մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին, քանի որ լուրերը համառորեն պտտվում են, հարկ եմ համարում անդրադառնալ դրան. առաջիկա ընտրություններին որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չեմ մասնակցելու ընտրություններին։ Չնայած մի շարք առաջարկների՝ այս փուլում քաղաքական գործունեությունս և քաղաքական գործընթացներին մասնակցությունս համարում եմ ոչ նպատակահարմար, ինչպես հրաժարականիս հայտարարության մեջ հստակ շեշտել էի՝ կարգավիճակն ինձ համար չի կարող երբեք լինել ինքնանպատակ, ու եթե որպես պատգամավոր չեմ կարող իրապես ազդել որոշումների կայացման վրա, ապա գործունեության այլ հարթակները, որոնք շատ ավելի արդյունավետ են ու հստակ ծրագրային՝ կգերադասեմ։ Շարունակում եմ հասարակական գործունեությունս, հրաժարականից հետո աշխատանքի հիմնական ուղղություններս չեն փոխվել, առաջիկա տարիների հիմնական նպատակս է վիրավոր զինվորների և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների մասնագիտական կրթության, նոր կարողությունների զարգացման և աշխատաշուկայում մրցունակ դարձնելու, աշխատանք գտնելու և արժանապատիվ ապագա կառուցելու ծրագրերի իրականացումը, որն արդեն սկսել ենք ու եթե կուզեք աջակցել, մեկնաբանության մեջ դնում եմ հղումը: Այսօր էլ աշխատում եմ երիտասարդների կրթության, իրավունքների պաշտպանության, համայնքային զարգացման, կանանց կարողությունների զարգացման և կրթության նոր հնարավորությունների ստեղծման ծրագրերով։ Խնդրում եմ, որևէ մեդիա կամ «խոհանոցային» հարթակներում մի քննարկեք իմ քաղաքական կարիերայի հնարավորությունը, եթե որոշեմ, որ շարունակելու եմ, ապա ինքս այդ մասին կհայտարարեմ, առաջիկա ընտրություններին դա վստահաբար չեմ անելու»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
