«Խաբել են՝ ասելով, որ տանում են ապահով վայր, սակայն որոշում է եղել տեղափոխել Հադրութ, որը հանձնված է եղել». Սոֆյա Հովսեփյանն ընթերցեց զինվորների ծնողների նամակը
![]() 271 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 17:28 Այսօր ԱԺ-ում՝ հայտարարությունների ժամին, անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ընթերցեց Մարտունի 3-ի 7-րդ վաշտի զինվորների 73 ծնողների կողմից գրված նամակը։ «Մենք՝ 67 սպանված և 7 անհետ կորած զինվորների ծնողներս, պահանջում ենք ԱԺ կուսակցություններից և պատգամավորներից լսել մեր խնդիրը և պատասխան տալ՝ որպես ՀՀ բարձրագույն մարմին։ Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում՝ Մարտունի 3-ում։ Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվում։ Խաբել են՝ ասելով, որ տանում են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ տեղափոխել Հադրութ, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց 73-հոգանոց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին։ Պահանջում ենք գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ տիրույթ կազմել քննչական խումբ և անմիջապես զբաղվել այս դիտավորյալ սպանության բացահայտմամբ։ Մեր իսկ համոզմամբ՝ պատասխանատուներն են Ջալալ Հարությունյանը՝ ՊԲ հրամանատար Գոռ Իշխանյանը՝ գնդի հրամանատար, Մխիթար Ավանեսյանը՝ գումարտակի հրամանատար, Կարեն Առուստամյանը՝ կորպուսի գրամանատար Հադրութում, Կամո Վարդանյանը՝ ՊԲ շտաբի պետ»,- ասված է նամակում։ Ծնողները նշել են, որ արդարացի լուծում չտալու դեպքում պատասխանատու չեն իրենց հետագա քայլերի համար։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
