Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ԱԱԾ պատասխանը՝ Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն դոլարի փոխանցման վերաբերյալ լուրի առնչությամբ»․ ԼՀԿ պատգամավոր

«ԱԱԾ պատասխանը՝ Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն դոլարի փոխանցման վերաբերյալ լուրի առնչությամբ»․ ԼՀԿ պատգամավոր
312
Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 19:12

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվության՝ 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման մանրամասների բացահայտման և պարզաբանման ակնկալիքով դիմել էի ՀՀ ԱԱԾ-ին։
Այսօր ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով փաստացի հայտնում են, որ իրենք այդտեղ անելիք չունեն...
Առնվազն տարօրինակ է թշնամական երկրից ՀՀ առերևույթ գումար փոխանցվելու փաստի նկատմամբ նման անտարբեր մոտեցումը»։