Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում. ԱԱԾ աշխատակիցները բանակցում են գերիների հարազատների հետ
![]() 299 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 20:16 Այս պահին լարված իրավիճակ է Շիրակի մարզի մարզպետարանում: Գերեվարված ու անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են շենքի մուտքն ու չեն թողնում, որ աշխատակիցները, այդ թվում՝ մարզպետը, տուն գնան: Ոստիկանները փորձել են դուրս հանել նրանց՝ ուժ կիրառելով: Ոստիկանական գործողությունների արդյունքում կանանցից մեկը վնասվածքներ է ստացել. կանչով ժամանել են շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները: Տեղի ունեցած վիճաբանության ու քաշքշուկի պատճառով կան գույքային վնասներ: Այս պահին ԱԱԾ աշխատակիցները փորձում են բանակցել հարազատների հետ, որոնք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12






