Փաշինյանը հայտնեց՝ երբ է հրաժարական տալու
![]() 472 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 18:24 «Ես հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Նա նշեց, որ պատշաճ ընթացակարգերն անցնելուց հետո հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները. «7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ: Ես «Իմ քայլի» կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: Մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի: «Իմ քայլ»-ն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ ես «Իմ քայլ»-ի պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի այլ թեկնածու չի առաջադրվի: Կրկին վարչապետ չի ընտրվի, և Ազգային ժողովն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ այս տարվա հունիսի 20-ին»,- ներկայացրեց ընթացակարգը Փաշինյանը: Նա քաղաքական ինքնասպանություն որակեց ժողովրդի առաջ ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից շեղվելու փորձը, ապա նշեց, թե այդ դեպքում ինչ տեղի կունենա․ ««Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ, և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ՝ ոչ մեկը քաղաքական ինքնասպանության գնալու փորձ չի անի»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
