«Հայկական բանակի ռեֆորմացիան չպետք է լինի միայն Ռուսաստանի մասնակցությամբ». Հակոբ Բադալյան
![]() 268 Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 22:35 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական բանակի ռեֆորմացիան հնարավոր չէ առանց որևէ ուժեղ կենտրոնի հետ գործակցության, աջակցության: Օբյեկտիվորեն հնարավոր չէ, և շատ ներողություն՝ որևէ հակառակ բան պնդելն ուղղակի լոլո է: Հարցն այն է, թե ո՞ր կենտրոնի հետ գործընկերությամբ ու աջակցությամբ պետք է տեղի ունենա այդ ռեֆորմը, վերակառուցումը: Դարձյալ օբյեկտիվ իրողությունների բերումով՝ դուր գա դա մեզ, թե դուր չգա, Ռուսաստանն էստեղ «մրցակցությունից» դուրս է, այն իմաստով, որ այդ գործընթացը հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության: Հայաստանի խնդիրն այդ համատեքստում «առանց Ռուսաստանի» վերակառուցումը չէ, այլ «միայն Ռուսաստանով» վերակառուցումը: Հայկական բանակի ռեֆորմացիան չպետք է լինի միայն Ռուսաստանի մասնակցությամբ, ներգրավվածությամբ ու աջակցությամբ: Ինչպես պետք է ձգտել տնտեսական դիվերսիֆիկացիայի, այդպես էլ բանակի հարցում պետք է լինի արտաքին գործընկերային միջավայրի դիվերսիֆիկացվածության նվազագույն աստիճան, որով լուծվում են ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլև ռազմա-քաղաքական բազմաթիվ հարցեր: Ես Ռուսաստանը չեմ համարում բանակի ռեֆորմացիայի արդյունավետ գործընկեր, և ընդհանրապես Ռուսաստանը որևէ ռեֆորմացիայի արդյունավետ գործընկեր չէ, առնվազն քանի դեռ Ռուսաստանում կա ներկայիս կառավարող համակարգը: Այդ համակարգն ու որևէ ռեֆորմացիա անհամատեղելի հասկացություններ են, անգամ «թշնամի» հասկացություններ: Բայց, նաև չեմ տեսնում այստեղ հնարավորություն, երբ Ռուսաստանը չի ունենա այդ հարցում գերիշխող դիրք: Կարելի է անել դեկլարատիվ բնույթի հայտարարություններ՝ ԱՄՆ, Չինաստան, Իրան և այլն, և այլն: Այդ և այլ ուղղություններով աշխատանքի ինտենսիվությունը պետք է բազմապատկել, բայց նաև պետք չէ մտածել, թե էնտեղ նստած սպասում են մեր բազմապատկմանը, իսկ ռուսներն էլ ձեռքները ծալած նստած հետևելու են, թե մենք ոնց ենք բազմապատկում: Իհարկե, հեշտ է, և հեշտ է եղել միշտ, ասել բաներ, երբ ներքուստ գիտես, որ չես հայտնվելու իշխանության ղեկին և ստանձնելու ասածներդ անելու պատասխանատվություն: Դրա համար, օրինակ, մեր քաղաքական ուժերին էլ՝ նոր ու հին, կտամ մի գուցե շատ միամիտ խորհուրդ: Գտեք այլընտրանքային գործընկերներ այլ ուղղություններում, առարկայական, համոզիչ՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Չինաստանում, Իրանում, արաբական աշխարհում: Գտեք, հաստատեք կապեր այդ ուղղությունների իշխող կամ ազդեցիկ ուժերի հետ տնտեսա-քաղաքական ռազմավարական բովանդակությամբ, ցույց տվեք, որ կարող եք իշխանությունից դուրս, որպեսզի համոզիչ լինի, որ կարող եք լինելու նաև իշխանություն լինելու դեպքում»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
