«Զրահաբաճկոններ, կասկաներ. 2,5 տարին բավարար չէ՞ր սրանք ունենալու համար». Անի Սամսոնյան
![]() 216 Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 11:24 ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ անդրադարձավ Հուլիսյան մարտերից հետո՝ օգոստոսի 28-ին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, որոնք, ըստ ընդդիմադիր գործչի, մեծ վնաս են հասցրել մեր պետությանը արտաքին քաղաքականության համատեքստում, ինչպես նաև՝ նսեմացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Արցախյան խնդրի կարգավորման հարցում: «Այս ամբիոնից մեզ փորձ է արվում համոզել, որ երեք տարին բավական չէ բանակում բարեփոխումներ անելու համար»,- ասաց Սամսոնյանը: «Բանակի համար տարրական պայմանները՝ զրահաբաճկոններ, կասկաներ... 2,5 տարին բավարար չէ՞ր, ինչո՞ւ մենք պետք է պատերազմի ժամանակ կոպեկ առ կոպեկ փող հավաքեինք, նաև մեր սփյուռքահայերը փող ուղարկեին, որ այս հարցը լուծեինք: Դուք կամուֆլյաժը հագած գնում էիք Արցախ, դիրքերում լուսանկարներ էիք անում, ասում էիք՝ Արցախը, Աղդամը մեր հայրենիքն է, բայց ժամանակը մեզ ցույց տվեց, թե այդ ցուցամոլությունն ինչի հանգեցրեց»,- հայտարարեց Սամսոնյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
