Նիգերիայում 10 մարդ է մահացել հյութի թունավորումից

Նիգերիայի հյուսիսում մրգային հյութի թունավորումից 10 մարդ է մահացել, 400-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել է Punch թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի հյուսիսային Կանո նահանգի իշխանություններին:
Նշվում է, որ անցած ամիս իշխանությունները հայտնել էին 3 հոգու՝ թունավորումից մահվան և ևս 183-ի հոսպիտալացման մասին:
Ինչպես հայտարարել է Կանո նահանգի առողջապահության հարցերով հանձնակատար Ամինու Ցանյավան, նահանգի առողջապահության նախարարությունն ավելի վաղ արդեն հայտարարել էր «տարօրինակ հիվանդության բռնկման մասին, որը կապված է անորակ ըմպելիքի օգտագործման հետ»:
Նրա խոսքով՝ կեղծ ըմպելիքը վնասում է երիկամներն ու կենսականորեն կարևոր այլ օրգանները:
Նահանգի իշխանությունները նիգերիացիներին կոչ են արել զգուշությամբ վերաբերվել սպառվող ըմպելիքներին:
Հանձնակատարի խոսքով՝ սպառողների իրավունքների պաշտպանության խորհուրդը հետաքննում է այդ միջադեպը։

«Վաղը որոնողական աշխատանքները կշարունակվեն նաև ափամերձ տարածքներում, միացեք». Հենրի Հովսեփյան
67Երեկ, 23:06
Մոսկվայի «Սադովոդ» շուկայում հրդեհ է բռնկվել՝ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով (տեսանյութ)
165Երեկ, 11:42
Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
150Երեկ, 11:23
Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
200Երեկ, 11:08
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (տեսանյութ)
14417.06.2026, 13:44
Երևանի կենտրոնում ՊՆ զինվորական ավտոբուս է այրվում (տեսանյութ)
13117.06.2026, 13:12
Ուկրաինայում ռմբակոծիչ է կործանվել, օդաչուները զոհվել են
27716.06.2026, 22:41
Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր
17516.06.2026, 22:30