«Ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ». վարչապետ
![]() 294 Շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ., 14:48 Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի այցը Վայոց ձորի մարզի համայնքներ: Ռինդում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետն անդրադարձավ հունիսին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեմային. «Մարդիկ ասում են՝ ա՛յ էսինչին չկարողացաք դատել առնվազն մինչև հիմա, ա՛յ էն ինչին չկարողացաք դատել առնվազն մինչև հիմա: Առաջիկայում ՀՀ-ում լինելու են ընտրություններ, ում որ մենք չենք կարողացել դատել, կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի»: Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին գնում ենք հետևյալ պատճառով. «Նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը, բայց մեզ ասում էին՝ կառչած եք իշխանությունից: Ո՛չ, մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը, իրավունք չունեինք իշխանությունը հանձնելու առաջին պատահածին... Հունիսի 20-ին իրականացնում ենք ընտրություններ մի նպատակով՝ ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ, դուք կորոշեք՝ հետո ում պատվիրակել»: Նա տեղեկացրեց, որ ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական է տալու: Ըստ պայմանավորվածության՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այդ ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ «Շատ են ասում՝ բա որ այս ընթացքում թեկնածու առաջադրեն, պալատական հեղաշրջում անեն։ Չեն կարող, բայց եթե որոշ քաղաքական ուժեր, շրջանակներ դուրս գան ու չթողնեն, որ ժողովրդին հասնի ընտրությունը, դրան էլ լուծում կա. խորհրդարանական մեծամասնությունն ինձ նորից կընտրի վարչապետ, և թեման կփակվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
