«Արցախի Մաճկալաշեն համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների». համայնքապետ
![]() 305 Շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ., 19:44 ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների. այժմ գյուղում ապրում է չորս ընտանիք. մեկը՝ Շեխեր համայնքից, իսկ երեքը՝ Հադրութի շրջանից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ պատերազմից հետո գյուղացիների 95 տոկոսը հետ է վերադարձել: Խոսելով համայնքի մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է. «Մաճակալաշենում գործում է դպրոց, որտեղ հաճախում է 45 աշակերտ։ Ունենք մանկապարտեզ՝ 20 երեխաներով: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: Ցավոք սրտի, 280 հա վարելահող մնացել է թշնամու վերահսկողության ներքո: Մեր վերահսկողության ներքո գտնվող 102 հա տարածքներում ցանվել է հիմնականում ցորեն: Ունենք 25 հա խաղողայգի. Գյուղացիների մի մասն աշխատում է այդ այգիներում: 150 հա արոտավայր նույնպես անցել է թշնամուն: Ներկա դրությամբ կրակոցներ չենք լսում»։ Մաճկալաշեն համայնքի տարածքում է գտնվում Ամարասի վանքը: Խոսելով Ամարասի վանք այցելողների մասին՝ Լ. Ավանեսյանը նշել է, որ աշխատանքային օրերին նրանց թվաքանակը քիչ է լինում, կիրակի օրերին՝ նկատելիորեն շատ։ Վանքում պատարագ մատուցվում է հենց կիրակի օրերին։ Լ. Ավանեսյանը ավելացրել է նաև, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հերթական անգամ այցելել է իրենց համայնք՝ գյուղում վերաբնակություն հաստատած 4 ընտանիքների և երկու համայնքաբնակ անօթևան ընտանիքների տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր և գյուղատնտեսական գործիքներ։ Գյուղապետը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի աշխատակիցներին՝ իրենց համյանքի բնակիչներին ուշադրության կենտրոնում պահելու համար: |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
