«Կա՛մ պագոններդ պոկեք, կա՛մ տղամարդավարի դուրս եկեք, ճիշտը ասեք». Բաբայանը՝ զինվորական ղեկավարությանը
![]() 372 Կիրակի, 18 ապրիլի, 2021 թ., 00:20 Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին՝ հրամանատարական շտաբում՝բունկերում մարդկանց հրամաննե՞ր են տվել, Երևանի՞ց են կառավարել, ասել է, որ հրաման տվել է երկու անձ. «Կա Ջալալ Հարությունյան և այսօրվա հրամանատարը, հրաման միայն իրենք են տվել, մեծամտությունն այդ մարդկանց մեջ այնքան էր, խանդը, չհասկանալով, որ մարդիկ են զոհվել։ Եթե իմ բառերին Ջալալ Հարությունյանը կամ մյուսը համամիտ չեն, թող ասեն։ Կա հրամանատար, ողջ, առողջ են երկուսն էլ, չես կարող անգամ հրետանու պետին ասել՝ կարելի՞ է այս արկը խփել առանց իրենց հետ համաձայնեցնելու։ Ինչո՞ւ չէին խոսում այդ մարդիկ, ինչու չեն ասում ճշմարտությունը։ Հիմա ասում եմ՝ տղե՛րք, կամ բոլորդ պագոններդ պոկեք, այստեղի շտաբի պետից սկսած էլ՝ բոլորդ, կամ տղամարդավարի դուրս եկեք, ճիշտը ասեք, ասեք՝ այո, պարտվել ենք, չենք նախատեսել, լռելով ի՞նչ եք լուծելու, միևնույն է՝ քննությունը գալու է ձեր դուռը։ Ոչ ոք այդ շտաբում չէր կարող հրաման տալ»,- ասել է նա: Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնաթող գեներալներին չեն թողել, որ օգնեն, Սամվել Բաբայանն ասել է. «Իմ իմացածով, օրինակ՝ Սեյրան Օհանյանի պատմությունը, որ ասում է՝ չեն թողել, երրորդ-չորրորդ օրը Արցախի նախագահն ասաց՝ ոչ ոք չգնա բունկեր, որովհետև հրամանատարը դեմ է, ասում է՝ խանգարում եք։ Հիմա ասում եմ՝ կանչեք նախագահին քննչական, թող գան, ասեն, որ չեն թողել գնան, ազգը փրկեն, ինչո՞ւ, ինչո՞ւ իրենց կարիքը չեն զգացել Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը։ Իմ կարծիքով՝ իրենք համարել են, որ ավելին գիտեն»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
