«Ձեր նշանակած հրամկազմն է, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս». Տիգրան Աբրահամյան
![]() 286 Կիրակի, 18 ապրիլի, 2021 թ., 22:00 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Համարենք, որ իշխանությանը հաջողվել է պետության տապալումը «ջարդել» բանակի ու նրա հրամանատարության վրա՝ պայմանականորեն, մեկին նստեցնելով, մյուսին գնդակահարելով, երրորդին մինչև վերջ ստորացնելով։ Արդյո՞ք կհաջողվի դրանով պատասխանատվության և մեղավորության տակից դուրս գալ։ Այս հարցին պատասխանելու համար 3 տարի պետք է հետ գնալ ու տեսնել, թե ովքե՞ր էին բանակի հրամանատարությունը, ումո՞վ նրանց փոխարինեցին։ Կարճ ասած, ում որոշմամբ են նշանակվել զինված ուժերի հրամանատարությունը, պաշտպանության նախարարն ու իր տեղակալները, Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նույնը գրեթե նույն սկզբունքով Արցախում։ Նախկինների ցանկությա՞մբ է Դավիթ Տոնոյանը 2018-ին նշանակվել Պաշտպանության նախարար, Արտակ Դավթյանին, ապա՝ Օնիկ Գասպարյանին, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին, իսկ հետո՝ Ջալալ Հարությունյանին «նախկինների» ճնշմա՞մբ են պաշտոնների նշանակել։ ԱԽ քարտուղարի մասին դեռ չեմ խոսում։ Չեմ ուզում թվարկել Արցախում, Հայաստանում վերջին 3 տարիներին զորամիավորումների և զորամասերի հրամանատարների մեծ թիվ կազմող փոփոխություններին։ Զորամաս կա, որ 2018-2021 թվականների ընթացքում 2-3 զ/մ-ի հրամանատար է փոխվել։ Ես չեմ ասում, որ այս 3 տարվա ընթացքում նշանակված հրամանատարները լավն են, թե վատը, իրենց թվում շատ արժանի սպաների եմ ճանաչում, բայց հարցը հետևյալում է՝ որ տապալումները վերագրում եք պաշտպանական համակարգի պատասխանատուների վրա, սրան-նրան ուղարկում պարտությունը նրանց վրա բարդելու համար, չե՞ք հասկանում, որ մարդիկ բութ չեն, հիշողության կորուստ չունեն։ Նշանակողն էլ էիք դուք, հանողն էլ, բա դրա համար ո՞վ է պատասխան տալու։ Եթե լավ հրամանատարներ չէին, հրաման չեն կատարել, չեն կռվել, փախել են... լավ մտածեք, մենք ե՞նք ձեր տեղը մեղավոր, մե՞նք պետք է պատասխան տանք ձեր նշանակումների, ձեր ստեղծած մթնոլորտի կամ չկատարված մարտական խնդրի համար։ Թե չէ մարզից մարզ են գնում, տաղավարից մեկ այլ տաղավար ու փորձում մարդկանց համոզել, որ իրենք աշխատասենյակներում օրուգիշեր անքուն նստած՝ «չար, վատ» հրամանատարները կռիվը պարտվեցին։ Ու բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Մեկ է՝ մի օր իշխանությունից հեռանալու եք՝ ինչ ճանապարհով էլ լինի ու վաղ թե ուշ այս ամենի համար պատասխան եք տալու»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
