«Հայկական քաղաքական վերնախավը չի հասկացել, որ մեր սպառնալիքի աղբյուրը փոխվել է». Հակոբ Բադալյան
![]() 220 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 16:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզապես, հայկական քաղաքական վերնախավն «իքս» պահից սկսած չի կողմնորոշվել կամ հասկացել, որ մեր հակառակորդը, մեր թշնամին, մեր սպառնալիքի աղբյուրը փոխվել է և դա վաղուց Ադրբեջանը չէ, այլ նվազագույնը՝ Թուրքիան, իսկ առավելագույն կամ լայն իմաստով՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու ՌԴ վերնախավի կամ նախագահի «սևեռուն գաղափարը»: Կամ, եթե կողմնորոշվել կամ հասկացել են, չեն ունեցել համարժեք հետևություն անելու բավարար կամք, հեռատեսություն, լայնախոհություն, և շարունակել են աշխարհն ու դրանում առաքելությունը չափել կենցաղ-ժամանցային զվարճանքների մասշտաբով: Մեծ հաշվով երկրում այդ ամբողջ ընթացքում չի ձևավորվել սպառնալիքի տրանսֆորմացիան խորությամբ պատկերացնող, և, ըստ այդմ, դրան հանարժեք առաքելություն գիտակցող ընդդիմադիր վերնախավ: Իհարկե, կա նաև մյուս տարբերակը՝ թույլ չեն տվել ձևավորել կամ գիտակցել, կամ ինչպես ասում են՝ «գործակալ» են եղել: Անկեղծ ասած, ես այդ տրամաբանությունը չեմ դիտարկում արդյունավետ ու ռացիոնալ: Որովհետև դա մտածողության էվոլյուցիան փակուղի տանելու ամենակարճ ճանապարհն է: Ոչ այն պատճառով, որ ոչ մի գործակալ էլ չկա, այլ որովհետև մենք միևնույն է չգիտենք և չենք իմանա այդ ամենի մասշտաբը, հետևաբար լուծումներ պետք է փնտրենք չափելի հարթություններում»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
