«Թող գերեվարեն էդ մարդկանց, թող մենք էլ ունենանք էդ խաղաքարտերը». Վահե Էնֆիաջյան
![]() 292 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 16:12 Գերիներին վերադարձնելու քայլերը որո՞նք են, որպեսզի հստակություն մտնի, որովհետև այս կարևոր հարցն էսքան իրավունք չուներ դանդաղելու. ԱԺ-ում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկման ժամանակ Արցախի ԱԻՊԾ փոխտնօրեն Բորիս Ավագյանին հարց ուղղեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ շարունակելով. «Մենք ունենք-չունենք՝ մի փաստաթուղթ ունենք, որտեղ 8-րդ կետում սահմանվել էր՝ բոլորը բոլորի դիմաց: Գերիների թիվ չի նշված, հայկական կողմն, անկախ նրանից շատ էին, թե քիչ, արագացված ռեժիմով բոլորին հանձնեց այն պարագայում, երբ որ մեր ռազմագերիները մնացին էնտեղ: Թող մի օր նշանակեին, էդ օրը նույն ժամին էդ փոխանակումը տեղի ունենար՝ անկախ նրանից, թե քանի հոգի են: Հիմա վերլուծություն ենք անում, թե ո՞նց կարելի էր այդքան անհեռատես լինել»,- կարծիք հայտնեց Էնֆիաջյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը, որը բանակցող կողմն է, հստակություն մտցնի. «Պետք է հասկանանք՝ մենք ի՞նչ կարող ենք սրա դիմաց որպես ուլտիմատում դնել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Արձագանքելով՝ Բ. Ավագյանն ասաց՝ կարևորն այն է, թե այսօր ինչ կարող ենք մենք անել: «Թե ինչ չի արվել կամ արվել է սխալ, դա, իհարկե, վերլուծության առարկա է: Այդ ամենը պետք է ստանա լուծում, իսկ լուծումն այն է, որ դուք, որպես պատգամավորներ, կարողանք ստիպել գործող իշխանություններին, որ նրանք ձեզ տան ինֆորմացիա՝ ի՞նչն է խոչընդոտում, ի՞նչ են նրանցից պահանջում մեր գերիների վերադարձի դիմաց»: Բ. Ավագյանի համոզմամբ, կա ինչ-որ պայման, և եթե այդ պայմանը կատարվի, մենք նրանց կվերադարձնենք: Նրա խոսքով, գերիների թեման Ադրբեջանը խաղաքարտ է դարձրել: Վ. Էնֆիաջյանը նշեց, որ բազմաթիվ հրապարակումներ ենք կարդում և տեղեկանում, որ ադրբեջանցի զինծառայողները խաղաղապահների ուղեկցությամբ կամ առանց ուղեկցության, Արցախի Հանրապետության տարածքում են հայտնվել: «Թող գերեվարեն էդ մարդկանց, թող մենք էլ ունենանք էդ խաղաքարտերը»,- ասաց պատգամավորը: Արցախի պաշտոնյան հերքեց այդ լուրերը՝ ասելով. «Ես բացառում եմ, որ ինչ-որ մի ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել խանութում: Դա ֆեյք սոցիալական կայքերում տեղադրված բաներ են: Ես չգիտեմ, թե ովքեր են տարածում այդ կեղծ տեղեկությունները, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա: Ես ձեզ խոստանում եմ, որ եթե նման բան լինի, իմ զենքով կգերեվարեմ տենց ադրբեջանցուն, բայց դա բացառվում է, դա ֆանտաստիկա է»,- ասաց նա: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
