Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց Երևանում. կան վիրավորներ
![]() 353 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 21:24 Երեկ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադի բժիշկների խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 26-ամյա Վարդգես Չ-ն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Շարուրի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ, 23-ամյա Համլետ Ղ.-ի, 25-ամյա Գագիկ Գ.-ի, 29-ամյա Հարություն Տ.-ի և մի քանի՝ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց միջև, որի ժամանակ ոտքերով և մահակով հարվածներ են հասցրել Վարգես Չ-ի , նրա եղբոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վաչիկ Չ-ի մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության ժամանակ տուժածներից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակիցների ամբողջական ցանկը պարզելու, նրաց հայտնաբերելու ուղղությամբ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
