«Եթե 300․1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում, դեռ չի նշանակում՝ մահվան հանգամանքները չպետք է քննվեն». Ա. Օրբելյան
![]() 287 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 22:08 «300.1 հոդվածի ձևակերպումը, ոչ թե անունը՝ սահմանադրական կարգ տապալել, այլ այն, որ ասում են՝ ինչ պիտի անես, որ համարվի սահմանադրական կարգ տապալել, իր մեջ ունի բազմաթիվ հակասություններ, և պարզ չէ: Դա առաջին օրերից ասել ենք», - այսօր՝ «Ազատության» ռ/կ-ի եթերում ասել է «Կոնցեռն դիալոգի» փաստաբան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ թեև 300․1 հոդվածի մասով գործը փակված է, սակայն «Մարտի 1»-ի գործը շարունակվում է քննվել։ Արամ Օրբելյանը հայտնել է, որ կդժվարանա ասել՝ գործը կբացահայտվի՞, թե չէ, որովհետև քննչական մարմինները պետք է կենտրոնան բոլոր հանգամանքները բացահայտելու համար. «Ցավոք սրտի, քննչական մարմինները կենտրոնացած են տվյալ դեպքում վերջին 3 տարվա ընթացքում պարոն Քոչարյանին և այլ անձանց մեղադրելու մեջ: Ոնենք 180-ից ավելի ոստիկան, որոնք ստացել են վիրավորում, ունենք քաղաքացիական անձ, որը ստացել է տարբեր աստիճանի առողջական վնասվածք։ Ունենք 10 զոհ, ում մահվան հանգամանքները պարզված չեն։ Ունենք բազմաթիվ գույքային վնաս. այրվել են մեքենաներ, խանութներ են թալանվել և այլն։ Տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, խոսքը գնում է 2008 -ի մարտի 1-ի երեկոյան մասին, ոչ առավոտվա: Եթե 300․1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում, որովհետև որոշակի չի, դա չի նշանակում, որ անձանց մահվան հանգամանքները չպետք է քննվեն»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
