Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»
![]() 1167 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 09:20 «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.7 տոկոսով նվազել են: Փոխարենը խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-փետրվարին խոզի մսի արտադրության ծավալները ավելացել են 0.2 տոկոսով, ոչխարինը՝ նույնպես 0.2 տոկոսով: Փոխարենը պակասել են թռչնամսի արտադրության ծավալները 1.8 տոկոսով: Հայաստանում այս տարվա երկու ամիսներին արտադրվել է 1 մլն 857 հազար 500 տոննա թռչնամիս: Թռչնաբույծների խոսքերով՝ արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020-ի սեպտեմբերին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի այս, այս տարվա երկու ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկայում գրանցվել է 8.4 տոկոս գնաճ: Ընդ որում, բարձրացել է և ներկրված, և արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ ներկրված թռչնամսի թանկացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, իսկ տեղական հավի միսը թանկացել է, որովհետև միաժամանակ բարձրացել են և ներմուծվող կերի գինը, և գազի, էլեկտրաէներգիայի սակագները: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
15011:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
49123.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
50123.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
89622.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
63622.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
82122.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
51122.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
91522.04.2026, 00:13
