Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
340
Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 16:08

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546»: