«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան
![]() 323 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 19:48 ԱԽ գրասենյակն այսօր հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ: Ավելի վաղ ԱԽ-ն նույն խնդրի վերաբերյալ գրավոր գաղտնազերծել էր, երբ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել՝ դրությունը վատ է և պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները։ Նշենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ հարցադրումներին ի պատասխան՝ չէր հերքել ԳՇ նախկին պետի համապատասխան պնդումը: Իսկ Օնիկ Գասպարյանն էլ զգուշացրել էր, որ «ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով», ինչը և տեղի է ունենում: Այսինքն, քննարկման առարկա դարձած 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցի գաղտնազերծված հատվածները ոչ միայն չեն հերքում ԳՇ նախկին պետի՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկի իրական լինելը, այլև ընդհակառակը՝ հաստատում են դրա իսկությունը, ինչը կարելի է կռահել անգամ հրապարակված ձևակերպումների լեզվաբանական «քննության» արդյունքում: «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն, որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել…,- նշվում է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի խոսքի գաղտնազերծված հատվածում, որից հետո հավելվում,- … Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք…»: Հայերեն մի քիչ լավ իմացողները կփաստեն, որ «ամեն դեպքում»-ից առաջ տվյալ դեպքում պետք է, որ խնդիրների, բարդ իրավիճակի կամ, այսպես ասած, հակադիր իրավիճակի մասին խոսք լինի, որից հետո Օնիկ Գասպարյանն ասեր՝ «ամեն դեպքում, զորքերը իրենց խնդիրը կատարում են…»: Երկրորդ՝ եթե կոնկրետ ուղղությամբ փոքր հաջողություններ են եղել, դա չի նշանակում, որ գլոբալ առումով ռեսուրսային խնդիրներ չեն եղել: Ի դեպ, 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: ArmLur.am-ի միջոցով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով մոնտաժված ձայնագրությանը, պահանջել է հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ: Իսկ թե արդյո՞ք պահանջը կկատարվի, գեներալ Օնիկ Գասպարյանն արդեն 168.am-ի հետ զրույցում ասաց. «Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
