Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Չմտածված արտահայտությունները կարող են վիրավորել հայերի վաղեմի բարեկամ հնդիկ ժողովրդի զգացումները». Նիկա Բաբայանը՝ Գանդիի արձանի մասին

«Չմտածված արտահայտությունները կարող են վիրավորել հայերի վաղեմի բարեկամ հնդիկ ժողովրդի զգացումները». Նիկա Բաբայանը՝ Գանդիի արձանի մասին
306
Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 20:00

«Կանադս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԳԱՆԴԻԻ ԱՐՁԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երևանում տեղադրվեց Գանդիի արձանը։ Նրա կյանքը և կենսագրությունը պարունակում են իրարամերժ փաստեր, տեղեկություններ և մեկնաբանություններ։
Մի բանը անհերքելի է՝ Գանդին վայելում է իր հայրենակիցների ինչպես նաև համաշխարհային հանրության բարձր հարգանքը և սերը։
Արձանն արդեն տեղադրված է, այն ապամոնտաժելու պահանջը անհեթեթ կհնչի։ Ու լավ կլինի այդ անձի և հուշարձանի շուրջ խոսակցությունները չվերածել քաղաքական սպեկուլյացիաների։
Չմտածված արտահայտությունները կարող են վիրավորել հայերի վաղեմի բարեկամ հնդիկ ժողովրդի զգացումները ու վնասել Հնդկաստանի ու Հայաստանի սերտացման գործընթացին։
Խնդրում եմ բոլորին գտնվել խելացի և տեսնել եղածի մեջ միայն դրականը. մենք Հնդկաստանի հետ պարտավոր ենք ունենալ ամենաբարձր մակարդակի դիվանագիտական, գիտական, մշակութային և հատկապես զինվորական համագործակցություն»։