Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արա Այվազյանն ու արաբ գործընկերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Արա Այվազյանն ու արաբ գործընկերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ
324
Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 21:30

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր՝ ապրիլի 20–ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Ինչպես NEWS.am-ին փոխանցեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվել է փոխայցելությունների և գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման կարևորությունը:

Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: