Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ
977
Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 12:16

Ապրիլի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետեքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել: