«Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով ուզում է վիժեցնել գործընթացը». Նիկոլ Փաշինյան
![]() 289 Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 17:44 «44-օրյա պատերազմից հետո Սյունիքի շուրջ, առավել ևս իրավիճակի և իրադրության փոփոխություն ունենք և այդ իրադրությունն է՛լ ավելի սրվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ, անկանոն և հակասական հայտարարություններով»,- այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին. մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին: Այսօր էլ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված էր հերքել Ադրբեջանի ղեկավարին՝ ասելով, որ խոսք չկա Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ այդ հայտարարությունները սադրիչ են և դրանք պետք է արժանան պատշաճ ուշադրության, արձագանքի և հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից»,- ասել է ՀՀ վարչապետը՝ կրկնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան, և խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին: «Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի, Հյուսիսային ադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանը, ըստ նույն պայմանավորվածության և գրավոր փաստաթղթերի, կարող է ստանալ այնպիսի չակերտավոր միջանցք, ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում Նախիջևանի տարածքով միջանցք, իսկ կոմունիկացիաների բացումը լրիվ ուրիշ խնդիր է»,-պարզաբանեց Փաշինյանը՝ հավելելով, որ իր մեկնաբանմամբ, Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով ուզում է վիժեցնել գործընթացը: |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7314:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
7914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
14614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
15214:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10413:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17112:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
20211:31
