Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել
![]() 389 Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 18:36 Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի´ հայրենակիցներ, արժանապատիվ սյունեցիներ, ողջունում եմ ձեր անկոտրում կամքն ու վճռական պայքարը, որն ուղղված է ազգակործան դավաճանի հեռացմանը: Շնորհակալ եմ բոլոր արժանապատիվ սյունեցիներին, ովքեր բարձր պահեցին հայի թասիբը: Լիովին կիսում եմ ձեր մոտեցումներն ու չնայած հանգամանքների բերումով գտնվում եմ Եվրոպայում միևնույն է ես ձեզ հետ եմ: Մեր բոլորի պայքարը ազնիվ ու նվիրական է, Սյունիքը ոչ միայն Հայաստանի ողնաշարն է, այլև արժանապատիվ ապագայի և փրկության երաշխավորը։ Միաժամանակ հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրջանռվել, թե իբր ես, կամ իմ ընտանիքի անդամները համագործակցելու ենք կապիտուլյանտի հետ: Այս էժանագին լուրերի հեղինակներին, տարածողներին և շահագրգիռ կողմին հորդորում և զգուշացնում եմ՝ երկար մտածել հերթական սուտը տարածելուց առաջ և առերեսվել իրականության հետ: Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին, այն կուսակցությանը, որի հետ ճանապարհ եմ անցել, այն ղեկավարին ում հետ մարտական ուղի եմ անցել և պատմության մեջ թողել փայլուն հաղթանակ: Դավաճան կապիտուլյանտի ձեռքը կարող է սեղմել, կամ գործարքի գնալ միայն անհայրենիք սրիկան: Կեցցե՛ արժանապատիվ հայն ու սյունեցին, ես հպարտ եմ ձեր տեսակով»,- նշվում է հայտարարության մեջ։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
