«Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ». գորիսեցիները վարչապետին ճանապարհեցին հայհոյանքներով
![]() 394 Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 19:08 Այսօր Սյունիքի մարզի Գորիս համայնք կատարած Նիկոլ Փաշինյանի այցին զոգահեռ ընթանում էր նաև գորիսեցիների բողոքի ակցիան ընդդեմ Փաշինյանի: Նա այցելեց Գորիսի զորամաս, որի տարածքում էլ հավաքվել էին ցուցարարները: Տեղում իրավիճակը հսկում էին մեծ թվով ոստիկանական ուժեր: Սյունեցիները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ եթե իսկապես Փաշինյանը կարծում է, որ վայելում է ժողովրդի վստահությունը, ապա Գորիս չպիտի գար ոստիկանների ուղեկցությամբ: «24 տարի էս զորամասում եմ ծառայել, բայց էս ձևի խայտառակություն չեմ տեսել»,- ասաց գորիսեցիներից մեկը: Նշենք, որ Փաշինյանը չմոտեցավ քաղաքացիներին, այլ զորամասից անմիջապես դուրս գալուց հետո, նստեց մեքենան և հեռացավ: Ցուցարարների մոտով Փաշինյանի ավտոշարասյան անցնելու ընթացքում սյունեցիները Փաշինյանին անվանեցին «դավաճան», «թուրք», հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ: «Հենա՛, հեռանում ա, փախնում ա վերևով: Ժողովրդի վարչապետը չի փախնում իր ժողովրդից, ոնց ինքն ա անում: Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ»,- գոռում էին սյունեցիները՝ նրա հասցեին տեղալով հայհոյանքներ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
