Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Գործադիրը հաստատեց Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը

Գործադիրը հաստատեց Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը
303
Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 12:08

Կառավարությունը հավանություն տվեց Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին: Ինչպես նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, «նախատեսվում է 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի լրացուցիչ 10 մլրդ դրամի հատկացում Արցախին՝ պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած ֆիզիկական ու իրավաբանական անձանց աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրելու համար»: