ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից
![]() 303 Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 23:24 ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Փենթագոնն Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: Նշենք, որ ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: Փենթագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը: Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման համատեղ հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից, խզվում է և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում: Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել: Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակաից F-35 կործանիչների նախագիծը համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգթոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։ Ավելի վաղ Փենթագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք Է S-400 համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր, գրում է Ermenihaber-ը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
