«Այսօր լրանում է երեք տարին, ինչ մեկնարկեց նիկոլիզմի դարաշրջանը». Արմեն Գևորգյան
![]() 355 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 10:20 ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է երեք տարի, ինչ մեկնարկեց նիկոլիզմի դարաշրջանը: Հրավիրում եմ բոլորիս՝ մինչև մայիսի 8-ն ամփոփել նրա աշխատանքի արդյունքները մի քանի անվանակարգերում՝ Նիկոլի հիմնական ձախողումները, Նիկոլի անիմաստ որոշումները և փաստաթղթերը, Նիկոլի հիմնարար հանցագործությունները: Առաջարկում եմ չառաջնորդվել նրա օրինակով և հարյուրավոր փաստերի փոխարեն պարզապես կազմել առայժմ բոլոր անվանակարգերի լավագույն տասնյակը: Որպեսզի պարզ լինի, օրինակ, որպես հիմնական ձախողումներ, ես կնշեի խաղաղ բանկցությունների տապալումը և 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը: Օրինակ՝ իրավախախտումների մեջ ես կհիշեի դատարանների շենքերի արգելափակումը, Սահմանադրական դատարանի կազմի հակասահմանադրական փոփոխությունը: Ընդունված անիմաստ որոշումների շարքում կցանկանայի նշել 2020 թվականի հուլիսին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս վարժությունը կօգնի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին չմոռանալ, որ մեր երկրի խնդիրն այսօր անցյալը և նախկինները չեն, այլ ներկա կործանիչ գործիչները: Նրանք տապալեցին մեր ներկան և զրկում են մեզ ապագայից: Ի դեպ, Ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2020 թվականի հուլիսին, հայության բոլոր սերունդների համար դառնալու է լիակատար ձախողման և քաղաքական սնանկության խորհրդանիշ: Ժամանակակից քաղաքական պատմության մեջ Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը երկու ամսվա ընթացքում վերածվում է աղբի: Փորձեք գնահատել այդ փաստաթղթի նշանակությունը ձեր կյանքում՝ հիշելով դրանում նշված չորս հիմնարար ազգային շահերը. ⁃ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը: ⁃ Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը: ⁃ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովումը: ⁃ ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
