Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սրանք նույնիսկ գործ սարքել չգիտեն»․ Երեմ Սարգսյան

«Սրանք նույնիսկ գործ սարքել չգիտեն»․ Երեմ Սարգսյան
249
Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 19:10

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանք նույնիսկ գործ սարքել չգիտեն։
Պայմանական «տուժող» վարչապետից կոշտ և ակտիվ գործողություններ կատարելու ցուցում ստանալով, ոստիկանները սկսել են իրենք իրենց վկաներ սարքել։
Ոստիկանության մի քանի աշխատակից մասնակցելով տեսանյութերի զննություններին և տեսնելով, որ Մխիթար Զաքարյանը բացի հանդարտեցնելը որևէ այլ բան չի անում, որ նա որևէ խուլիգանական գործողություն չի կատարում, ստիպված հայտարարում են, որ, ճիշտ է, նա չի մասնակցում քաշքշոցին, միայն ներկա է դրան, ավելին՝ տեղում հայտնում է, որ դեմ է բռնությանը, սակայն հանկարծ էքստրասենս ոստիկանները պնդում են, որ նա դա ձևացրել է և իր հանդարտեցնող գործողություններով իրականում այնպես է արել, որ այդ խուլիգանական գործողությունները շարունակվեն։
Կեցցե վարչապետի ոստիկանությունը, կեցցեն իրավակարգի պաշտպանները»։