Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մխիթար Զաքարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ պաշտպան

«Մխիթար Զաքարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ պաշտպան
307
Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 22:52

Ինչպես արդեն հայտնել ենք, դատարանի որոշմամբ Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ։
«Այս պահի դրությամբ ունենք տեղեկությոուն, որ ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մեղրու քաղաքապետի պաշտպան Գայանե Պապոյանը՝ նշելով, որ վաղը՝ ապրիլի 24-ին՝ ժամը 13։00-ին, տեղի է ունենալու դատական նիստ։
Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։