Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ աշխարհը քրեականացնի Ցեղասպանության ժխտումը»․ Կարեն Հովհաննիսյան

«Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ աշխարհը քրեականացնի Ցեղասպանության ժխտումը»․ Կարեն Հովհաննիսյան
337
Կիրակի, 25 ապրիլի, 2021 թ., 01:04

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն անվանեց 1915-ի իրադարձությունները:
Սա ոչ այնքան Հայաստանին և Հային վերաբերվող հարց է, այլ ամբողջ մարդկության, քանի որ իրերն իրենց անունով կոչելիս կանխվում են հետագա նման գազանությունները։ Եթե մեկ տարի առաջ ճանաչվեր Հայոց Ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից, ապա Հադրութում տեղի չէր ունենա այն ինչ տեղի ունեցավ։ Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ աշխարհը քրեականացնի Ցեղասպանության ժխտումը։ Դա ամենաէֆեկտիվ պատժամիջոցը կարող է լինել ցեղասպանություն իրականացնող երկրների համար։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատանքներ են տարել ճանաչման համար։ Այն մուրճը, որը ԱՄՆ-ն միշտ պահում էր Թուրքիայի գլխին, այսօր իջավ։ Հուսամ՝ մեկ այլ, ավելի հզոր մուրճի հերթն է գալու, իսկ այդ մուրճը կլինի արդեն քրդերի պետականության ճանաչումը կամ ստեղծումը Թուրքիայի տարածքների հաշվին․․․Մենք անելիք ունենք, մեր պետությունը պետք է աշխատի նրա վրա, որ Արևմտյան Հայաստանում ստեղծի հայ համայնքներ, որպեսզի մենք էլ լինենք պահանջատեր»։