Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մայիսի 3-ին ԱԺ-ում լինելու է վարչապետի ընտրության առաջին փորձը». Իոաննիսյան

«Մայիսի 3-ին ԱԺ-ում լինելու է վարչապետի ընտրության առաջին փորձը». Իոաննիսյան
432
Կիրակի, 25 ապրիլի, 2021 թ., 13:16

ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն Սահմանադրության՝
- Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում,
- Մայիսի 3-ին ԱԺ-ում լինելու է վարչապետի ընտրության առաջին փորձը,
- Մայիսի 10-ին ԱԺ-ում լինելու է վարչապետի ընտրության երկրորդ փորձը,
- ԱԺ-ում վարչապետի ընտրությունների տապալումից անմիջապես հետո Նախագահը նշանակելու է արտահերթ ընտրություններ,
- Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն կամ մայիսի 10-ից շուտ, կամ ընտրություններից հետո»։