«Ինչի՞ համար են այդ կոչերը, թե ընտրություններ պետք չեն». Էդմոն Մարուքյան
![]() 338 Կիրակի, 25 ապրիլի, 2021 թ., 19:36 Այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ-ում տիրող մի շարք ճգնաժամերին, իրենց վրա իրականացվող ճնշումներին և այլն: «Նոյեմբերի 10-ից սկսած Հայաստանը գտնվում է ներքաղաքական խորը ճգնաժամի մեջ: Այդ ճգնաժամը գումարվել է հետպատերազմական հումանիտար ճգնաժամին: Դրանից առաջ ունեինք առողջապահական ճգնաժամ, ինչը մինչև այսօր ունենք, սոցիալական ճգնաժամ ունենք երկրում, ինչպես նաև բարոյական ճգնաժամ: Այսօր վարչապետը տվեց հրաժարական, նախագահը ստորագրեց հրամանագիրը: Սա նշանակում է, որ սկսվում է խորհրդարանի արձակման գործընթացը: Առավոտից սկսվեցին ճնշումներ, հայտարարություններ, կոչեր առ այն, որ, եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը թեկնածու չառաջադրեն և չկանխեն ընտրությունները, ուրեմն դավաճան են: Մենք պայմանավորվել ենք, որ լինելու են արտահերթ ընտրություններ, և չենք խոչընդոտելու այդ նպատակով խորհրդարանի արձակմանը: Ինչի՞ համար են այդ կոչերը, թե ընտրություններ պետք չեն»,- ասաց Մարուքյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
