Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Էրդողանը բարբաջում է, թե ապրիլի 24-ը հայկական զինյալ խմբերի ղեկավարների ձերբակալման օրն է»․ Վարդան Ոսկանյան

«Էրդողանը բարբաջում է, թե ապրիլի 24-ը հայկական զինյալ խմբերի ղեկավարների ձերբակալման օրն է»․ Վարդան Ոսկանյան
259
Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 20:08

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանը բարբաջում է, թե ապրիլի 24-ը հայկական զինյալ խմբերի ղեկավարների ձերբակալման օրն է։
Այդ օրը ձերբակալվածների միակ զենքը գրիչն էր՝ ընդ որում, գրիչը, որը պատիվ էր բերում ոչ միայն հայությանը, այլ նաև ամբողջ Օսմանյան կայսրությանը, ինչպես, դիցուք, Գրիգոր Զոհրապի դեպքում էր։
Լուսանկարում՝ ապրիլի 24-ին ձերբակալված, ըստ վերոնշյալ բարբաջանքի՝ «զինյալ խմբերի ղեկավարները»։