Դեռահասը սպանել է ծնողներին և 8-ամյա եղբորը
![]() 2636 Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 12:20 Կիևում իրավապահները ձերբակալել են 16-ամյա պատանու՝ եռակի սպանություն կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանությունը։ Նշվում է, որ տղան դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր ծնողներին և 8-ամյա եղբորը, ինչի հետևանքով նրանք մահացել են դեպքի վայրում: «Բնակարանում հայտնաբերել ենք բնակարանի սեփականատերերի և նրանց կրտսեր որդու մարմինները՝ բռնության հետքերով։ 3-ն էլ տեղի բնակիչներ են՝ 1971, 1979 և 2012 թվականներին ծնված»,- ասել է Կիևի ոստիկանության պետ Անդրեյ Կրիշչենկոն։ «Դեռահասին ձերբակալել են։ Նրա մոտ դանակ է եղել, որն առգրավվել է և ուղարկվել համապատասխան փորձաքննության»,- նշել է Կրիշչենկոն։ Ինչպես պարզվել է, ծնողների հետ հերթական վեճի ժամանակ կասկածյալը նախ մահացու վիրավորել է հորն ու մորը, իսկ հետո սպանել փոքր եղբորը։ Հարուցվել է քրեական գործ։ |

Ջրհեղեղի հետևանքով բնակելի շենք է փլուզվել (տեսանյութ)
25115:29
Միչիգանում բենզատար է բռնկվել (տեսանյութ)
16012:13
Իրանում երկու անձ մահապատժի է ենթարկվել
424Երեկ, 14:23
Ջրահեղձ եղած երիտասարդներն Իրանի քաղաքացիներ են (տեսանյութ)
246Երեկ, 11:30
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ
322Երեկ, 11:12
Հայտնաբերվել են Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում ջրահեղձ եղած 2 քաղաքացիների մարմինները
295Երեկ, 10:42
Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերվել է
253Երեկ, 09:40
Բրազիլիայում ինքնաթիռը բախվել է բնակելի շենքի (տեսանյութ)
45703.04.2026, 22:28
