«ԱՄՆ-ն քաշեց Էրդողանի սանձերը՝ ցույց տալու համար, թե ում ձեռքին են այդ սանձերը»․ Հակոբ Բադալյան
![]() 313 Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 22:44 «Թուրքիան երբեք չի գնա ԱՄՆ-ի հետ լրջագույն առճակատման՝ շատ լավ հասկանալով, որ Արևմուտքից կտրված Թուրքիան արդեն բացարձակապես այլ Թուրքիա է, եթե անգամ այն ղեկավարում է Էրդողանը։ Այս տեսանկյունից, ես կարծում եմ՝ հենց Թուրքիան չի գնա աճակատման»,-Factor tv-ի եթերում՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստին, ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ նշելով, որ այդպիսով Բայդենը ցույց տվեց, որ չի խուսափում Թուրքիայի հետ առճակատումից։ Հարցին, թե Բայդենի ղեկավարած ԱՄՆ-ի դիրքն ինչպիսի՞ն կլինի Արցախի հարցում, ի՞նչ հույսեր կարող ենք ունենալ, Հ․ Բադալյանը պատասխանեց․ «ԱՄՆ-ն քաշեց Էրդողանի սանձերը՝ ցույց տալու համար, թե ում ձեռքին են այդ սանձերը, և կարծում եմ՝ Էրդողանը հասկացավ դա։ Հույսով չէ, որ պետք է դիտարկենք՝ ինչ-որ մեկն ինչ-որ բան կանի, որից հույս կունենանք Արցախի հարցում։ Աշխարհաքաղաքական պրոցեսում պետք է փնտրել հնարավորությունների ճանապարհներ՝ հստակ գնահատելով վտանգները։ Կարևոր է, որ մենք հասկանանք՝ ինչ մոտիվացիոն վարքագիծ են դրսևորում ՌԴ-ն, ԱՄՆ-ն և մնացյալ խաղացողները»։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
