Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցի ճակատագիրը՝ օդում կախված․ «Ժողովուրդ»
![]() 289 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 09:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցի ճակատագիրը օդում կախված է մնացել: Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է վարվելու հյուրանոցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն և հետաքրքրվեց, թե երբ է հյուրանոցն աճուրդի հանվելու: Մեր հարցին ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից փոխանցեցին. «Կառավարության որոշում է լինում, և, դրա համաձայն, դրվում է աճուրդի։ Երբ լինի կառավարության որոշում, այդ ժամանակ էլ կհանվի աճուրդի: Մենք տեղյակ չենք, թե երբ նման որոշում կլինի՝ հյուրանոցի հետ կապված: Ինչքան որ նախատեսված եղել է, մենք դրել ենք աճուրդի: Մենք տեղյակ չենք՝ հյուրանոցն այսօր օգտագործվում է հիմա, թե ոչ»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանից հետաքրքրվել՝ հյուրանոցի պահպանություն իրականացվում է, թե ոչ, սակայն Սարգսյանը հեռախոսազանգերին չպատասխանեց, ինչպես միշտ: Հուսանք՝ գոնե պահպանության հարցերում Սարգսյանը պատասխանատու կլինի: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում հյուրանոցը մի քանի անգամ աճուրդի է հանվել, բայց հայտեր չեն ներկայացվել: Գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
