Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ուզուրպանտ-կապիտուլյանտն արդեն 3 օր է, ինչ հանցավոր ձևով պահում է վարչապետի պաշտոնը». Ռ. Մելիքյան

«Ուզուրպանտ-կապիտուլյանտն արդեն 3 օր է, ինչ հանցավոր ձևով պահում է վարչապետի պաշտոնը». Ռ. Մելիքյան
221
Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 09:44

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզուրպանտ-կապիտուլյանտը արդեն 3 օր է, ինչ հանցավոր ձևով պահում է վարչապետի պաշտոնը։
Ուզուրպանտի թիմակիցների միակ՝ քիչ թե շատ խելքին մոտ փաստարկը 2018-ի հոկտեմբերի նախադեպն է, երբ նույն օրենսդրության պայմաններում նախկին վարչապետ Ն.Փ-ն պահեց պաշտոնը ԱԺ-ն ասպատակելուն հաջորդած «հաղթական» հրաժարականից հետո։
Բայց եթե խոսում եք նախադեպերից, ապա պետք է նկատի ունենալ, որ.
1) Գործող իրավակարգավորումը ճիշտ նույնն է, ինչ 2005թ. Սահմանադրությամբ նախատեսվածը։
2) 2005թ. Սահմանադրության գործողության պայմաններում 2014 թվականին հրաժարական է ներկայացրել ՀՀ 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ 2016 թվականին՝ ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
3) Թե՛ 12-րդ և թե՛ 13-րդ վարչապետները չեն շարունակել պաշտոնավարումը հրաժարականից հետո։
Կարճ ասած, ուզուրպա՛նտ, ռադդ քաշի էդ անտեր աթոռից»։